Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողներն ընդունել են, որ Ղարաբաղյան հարցում անելիք ունի նաև ԵԽ-ն

Մայիս 11,2016 17:13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին այս պահին հանդիպումներ են ունենում ՀՀ ԱԺ տարբեր խմբակցությունների հետ:

Ավարտվեց ՀՅԴ-ի հետ հանդիպումը: Խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև ղարաբաղյան վերջին իրադարձություններին: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց` պահանջել են համազեկուցողներին, որ պետք է առիթ ստեղծեն ու այցելեն Արցախ, իսկ եթե չեն էլ այցելում, ապա պետք է գոնե հստակ գնահատական լինի, թե ով սկսեց պատերազմը, և դրա համար փաստերն ակնառու են:

Արմեն Ռուստամյանը նշեց. «Իրականությունն այն է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը որևէ դրդապատճառ չունեն սկսելու պատերազմը, և հենց Ադրբեջանն էր, որ ստատուս քվոն փոխելու մասին խոսում էր, ընդորում ռազմական ճանապարհով, ըստ էության բանակցությունները դադարել էին հենց Ադրբեջանի մեղքով»:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից տարածվող այն հայտարարություններին, թե իբր ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի զեկույցը չընդունվեց, այդ պատճառով պատերազմական գործողությունները սանձազերծվեցին: Դաշնակցական պատգամավորները դրանք սուտ ու կեղծ տեղեկություններ են համարել:

Անդրադարձ է կատարվել նաև Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունմանը ԵԽԽՎ-ում: Դաշնակցական պատգամավորները համազեկուցողների հետ հանդիպմանը նշել են` պատահական չէ, որ ինտենսիվ պատերազմական գործողությունները եղել են հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ, որովհետև նա համարում էր` դրա համար ստացել է կանաչ լույս»:

Համանախագահները ընդունել են այս խնդիրները: Արմեն Ռուստամյանը փոխանցեց, որ համազեկուցողները հավաստել են, թե օրակարգում պետք է անպայման պահեն այդ հարցը և անպայման Ղարաբաղ այցելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա՝ կատարվածի հետ կապված և կանխեն այս պատերազմական գործողությունները: Նաև ընդունել են, որ այս հարցում լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031