Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը

Մայիս 11,2016 16:20

Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

ԼՂՀ ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 209,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 9, 1% աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1մլն 414,3 հազ ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 268,1 հազ դրամի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 53,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 2,5%-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 64,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12,9%-ով:

2015թ.ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 34 մլրդ 436,4 մլն դրամ կամ՝ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92,7%-ը: Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 83 մլրդ 107,7 մլն դրամ՝ նախատեսված 87մլրդ 736,3մլն- ի դիմաց, որը նախատեսված ծրագրի 94,7%-ն է:

ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող հարցեր:

Խորհրդարանականների խնդրանքով վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այս ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Գործադիրը չի բացառում օրենսդրական նախաձեռնություններով տնտեսական և հարկային գործիքների կիրառումը՝ իրավիճակը փոխելու համար:

Վարչապետը հավաստիացրել է, որ մանրամասն քննարկվում են բոլոր այն ոլորտային խնդիրները, որտեղ այս օրերի ընթացքում առավել շատ բարդություններ են առաջացել:

2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խմբակցություններում:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031