Մայիսի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2013 թ. ծնված, վրաերթի հետևանքով մահացած Լիանա Մելքոնյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել ավտոտնակի դարպասների մոտ գտնվող Լ.Մելքոնյանին և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն