Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշոր բիզնեսի ստվերը կրճատել են. Ում հաշվին է ՊԵԿ-ը հավաքել 100 մլրդ դրամը

Մայիս 11,2016 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանն ասել էր, որ ապրիլին աննախադեպ գումար են հավաքագրել բյուջե՝ շուրջ 100 մլրդ դրամ:

Այսօր լրագրողների հարցին՝ ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին եք հավաքագրել այդքան գումար՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Հիմնականում հարկային վարչարարության շարունակական կատարելագործման արդյունք է հանդիսացել»:

Լրագրողները հարցը ճշտեցին՝ ումի՞ց եք հավաքել՝ ստվերի՞ց է, օֆշորի՞ց է մանր բիզնեսի՞ց է՝ նա պատասխանեց. «Մանրը չի կարող պետբյուջե 100 մլրդ հարկ վճարել: Դա պայմանավորված է հարկային վարչարարության ուժեղացված գործիքակազմ կիրառելով, վերլուծական աշխատանքներով»:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ ստվերն է կրճատվել՝ ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Այո, իհարկե, կարող ենք ասել: Կրճատվել է խոշոր ընկերությունների հաշվին»:

Հարցին՝ ո՞ւմ եք տուգանել՝ Միրումյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ պարտադիր է, որ անպայման տուգանենք: Բոլորին դիտում եք՝ որպես պոտենցիալ տուգանքի օբյեկտ: Հարկային հաշվարկները, հաշվետվությունները դիտարկվում են եւ գնահատական է տրվում՝ արդյոք հարկային հաշվարկներում ու հաշվետվությունում արտացոլված տվյալները ռիսկայի՞ն են, թե՞ ռիսկային չեն: Եթե ճշգրտում են տնտեսվարողները, դրա արդյունքում կատարվում է վճարում»:

Խոշորների անունները չհրապարակվեց, Միրումյանն ասաց՝ անգիր չեմ հիշում, վիճակագրությունը չունեմ. «Առաջին 1000 խոշորներին վերցրեք, կայքում դրված է»:

Հարցին՝ եթե 100 մլրդ հավաքվել է ստվերից, նշանակում է՝ թաքցրել են ինչ-որ բան, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել կամ ընդհանրապես եղե՞լ են քրեական գործեր խոշորի հանդեպ՝ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ եթե բերում, վճարում են, քրեական գործը կարճվում է, իսկ քրգործեր խոշոր տնտեսվարողների հանդեպ, ըստ նրա, բազմաթիվ են եղել. «Գրություն ուղարկեք, մեր քննչական վարչությունը կասի, թե քանի գործարարի որ քրգործերն են կարճվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031