Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյանը ԵԽԽՎ համազեկուցողներին առաջարկել է անձամբ գնալ Արցախ ու ծանոթանալ իրավիճակին

Մայիս 11,2016 16:10

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ավարտվեց ԵԽԽՎ համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլի և իտալացի Ջուզեպպե Գալատիի հանդիպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հետ:

Aravօt.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, քննարկել են սահմանադրական փոփոխությունների, ընտրական օրենսգրքի և կոռուպցիայի վերաբերյալ հարցեր:

Պարոն Պողոսյանը ներկայացրեց նաև, թե հանդիպման սկզբում ինչ է փոխանցել համազեկուցողներին և ինչ առաջարկ արել. «Ամենասկզբից պարտքս համարեցի ներկայացնել այն խնդիրները, թե ինչու է ԵԽԽՎ-ում վարվում հավասարության նշան դնելու քաղաքականություն: Հիշեցրի նաև Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունումը և թե այն ինչ բացասական ազդեցություն ունեցավ»:

Պարոն Պողոսյանը համազեկուցողների ուշադրությանն է հրավիրել այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմին իրենք էլ ականատես եղան, թե ինչի կարող է հանգեցնել այդ քաղաքականությունը:

Այնուհետև Թևան Պողոսյանը Ալան Միլին ու Ջուզեպպե Գալատիին առաջարկել է անձամբ այցելել Արցախ ու ծանոթանալ իրավիճակին: Նրանք ի պատասխան նշել են, որ հանդիպել են նաև Արցախի ներկայացուցիչների հետ:

Պարոն Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ընտրողների ցուցակների հրապարակման հետ կապված հարցի քննարկման ժամանակ Ալան Միլը պատմել է, որ իրենց երկրում էլ երկար ժամանակ այդ ցուցակները հրապարակել-չհրապարակելու հարց է քննարկվել. ի վերջո որոշել են հրապարակել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031