Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը՝ Միհրան Պողոսյանի՝ պանամական օֆշորում գրանցման մասին. «Արդյոք կարո՞ղ ենք գնալ օֆշոր ստուգել»

Մայիս 11,2016 15:49

Այսօր Պետեկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ են պատրաստվում անել պանամական օֆշորներում գրանցված Միհրան Պողոսյանի եւ այլ քաղաքացիների հետ: Նա ասաց, որ պետք է ցանկն ուսումնասիրվի. «Որեւէ արտահերթ քայլ Պետեկամուտների կոմիտեն իրավասություն չունի անելու»:

Հարցին՝ եթե «վերեւից» հրահանգ ունենաք, արդեն կանե՞ք՝ նա պատասխանեց. «Պետեկամուտների կոմիտեն գործում է բացառապես օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Եթե կա սահմանված ընթացակարգ ստուգումներ իրականացնելու, բնականաբար այդ ընթացակարգով պետք է շարժվենք»:

Երբ լրագրողները հիշեցրին՝ դուք քննչական մարմին ունեք՝ նա պատասխանեց. «Այո, բայց քննչական մարմինը պետք է ստանա համապատասխան քննիչի որոշում կամ գործ, որի հիման վրա իրականացնի»: Թե ումի՞ց պետք է ստանա, ո՞վ պետք է տա այդ գործը՝ Վախթանգ Միրումյանն այդպես էլ չասաց՝ համապատասխան մարմիններից:

Հարցին՝ այն, որ պետք է հարկային պարտավորություններն իրենց կատարեին, բայց օֆշորում են գրանցվել, չեն կատարել, դա ՊԵԿ-ի գործը չէ՞՝ նա պատասխանեց. «Դա հարկային մարմինների գործն է, իհարկե: Եթե քրգործ կա հարուցված, եթե դրա շրջանակներում կստանա համապատասխան որոշում՝ իրականացնելու ստուգումներ, բնականաբար, կիրականացնի»:

Հարցին՝ այդքան մամուլում գրվում էր, որ Միհրան Պողոսյանը օֆշորային բիզնեսներ ունի, ձեր մտքով չէ՞ր անցնում ստուգումներ անել՝ Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Եթե ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ օֆշորոմ ունի հիմնադիր մասնակցություն, արդյո՞ք Պետեկամուտների կոմիտեն կարող է վեր կենալ եւ գնալ օֆշոր ստուգել»:

Հարցին՝ քանի՞ անգամ եք ստուգումներ արել «Քեթրին գրուպում» կամ Միհրան Պողոսյանին պատկանող որեւէ ընկերությունում՝ նա վստահեցրեց, որ ստուգումներ արել են, թե քանի անգամ՝ վիճակագրական տվյալներ չունի, պատրաստ չի եկել ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031