Հանրապետության հրապարակից այսօր` մայիսի 11-ին, մեկնարկեց «Ես Կարոն եմ» եւ «Ոչ ռասիզմին» կարգախոսներով երթ-ակցիան, որի նպատակն է աջակցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:
Հիշեցնենք` նա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում հարձակման էր ենթարկվել, ինչից հետո հայտարարել էր, որ իր վրա հարձակման պատճառը հայ լինելն է:
Երթի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին` պահանջելով դատապարտել եւ համարժեք գնահատական տալ հայ պատգամավորի հանդեպ իրականացված հարձակմանը, ինչպես նաեւ` ապահովել նրա անվտանգությունը:
«Քանի որ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ է, նամակում ներկայացնում ենք պահանջ, որպեսզի ՄԱԿ-ը կազմի հատուկ հետաքննող հանձնախումբ` պարզելու համար, թե ինչու են Թուրքիայի իշխանություններն անուշադրության մատնում Գարո Փայլանի հասցեին հնչած` նրա հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները: Մարդուն սպանելու մասին հայտարարելն արդեն իսկ քրեական հանցագործություն է: Նրա վրա հարձակման տեսանյութում լսվում է, որ հայ լինելու հետ կապված նաեւ հայհոյանքներ եւ վիրավորանքներ են հնչեցրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Հայկանուշ Ալոյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ