Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույնասեռականների բնակության համար ամենաաննպաստ երկիրը Ադրբեջանն է. Lenta.ru

Մայիս 11,2016 14:55

«Լեսբուհիների և նույնասեռականների միջազգային ասոցիացիայի» եվրոպական մասնաճյուղը ուսումնասիրություններ է կատարել, որի արդյունքներով հայտնի են դարձել սեռական փոքրամասնությունների համար ամենաաննպաստ երկրները։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Անցկացված ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ սեռական փոքրամասնությունների բնակության համար ամենաաննպաստ երկիրը Ադրբեջանն է, որը զբաղեցրել է վերջին՝ 49-րդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ նույն Ադրբեջանին նախորդում են Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 48-րդ և 47-րդ հորիզոնականները։

Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ պարզվել է, որ լեսբուհիների, նույնասեռականների և սեռական այլ փոքրամասնությունների բնակության համար ամենանպատակահարմարը Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում են Բելգիան և Մալթան։

Կատարված ուսումնասիրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում ապրող սեռական փոքրամասնություններն առավել անպաշտպան են, հաճախ ենթարկվում են հարձակումների, տարբեր տեսակի խտրականությունների զոհ են դառնում՝ չնայած հանգամանքին, որ նույնասեռականությունը երկրում չի արգելվում օրենքով։ Սեռական փոքրամասնությունների հանդեպ ադրբեջանական հասարակությունում առկա այսպիսի տրամադրությունները բացատրվում են հիմնական քաղաքական գործիչների վարքով, որոնք նույնպես ընդգծված բացասական վերաբերմունք ունեն հասարակության այդ շերտերի հանդեպ։

Հիշեցնենք, որ 2014թ. Ադրբեջանում ինքնասպանություն էր գործել Իսա Շահմարլըն, որը սեռական փոքրամասնությունների հասարակական շարժման առաջնորդներից էր։ Շահմարլըն կյանքին վերջ էր տվել իր հայացքների հետևանքով բարեկամների հետ առաջացած վեճի պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Հարգելի ԼՐԱԳՐԱՄՈԼՆԵՐ-
    համասեռաոմլո բառի փոխաերն կարող էի՝ օգտագործել-նույնասեռական, կամ գեյ-ավելի կարճ:
    էդքան սեմինարի եք մասնակցում-չեք զգում , որ աիդպես ավելի կոռեկտ է:
    վիզս կտրեմ, թե գրողը կին չի: Մենակ Հայաստանում ա երևի, որ կանայք ամենահոմոֆոբն են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031