Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյան. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ադրբեջանցիներ չկան: Նրանք չեն հասել այդ մակարդակին»

Մայիս 11,2016 14:50

Աշխարհի բացարձակ չեմպիոն, երեք քաշային կարգերում չեմպիոնական ութ գոտի նվաճած Վիկ Դարչինյանը ժամանել է Երեւան: Նա Ծաղկաձորում սկսում է նախապատրաստվել չորրորդ քաշային կարգում WBC վարկածով մեքսիկացի Հուգո Ռուիսի գոտու համար մենամարտին:

Aravot.am-ի հետ բացառիկ զրույցում «Կատաղի Ցուլը» ասաց, որ ցանկանում է մեկ տարվա ընթացքում նաեւ 55,5 կգ քաշային կարգում բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճել՝ դառնալով երկու քաշային կարգում բացարձակ չեմպիոն դարձած միակ բռնցքամարտիկն աշխարհում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Վիկն Ավստրալիայից զանգահարել էր մեզ, վրդովմունքը հայտել Ադրբեջանի սանձազերծած դավադիր պատերազմի համար եւ իր զորակցությունը հայտնել Արցախի սահմանները վստահ պաշտպանող հայ հերոս զինվորներին: Վախթանգը նաեւ մեծ ցանկություն էր հայտնել ռինգում հանդիպել որեւէ ադրբեջանցու հետ:

Արդեն Երեւանում, Վիկն ասաց, որ ադրբեջանցիները դեռ չեն հասունացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար. «Նրանք պրոֆեսիոնալ ռինգում չկան»: Բայց նա հիշեց մեկ այլ պատմություն: «2000 թվականից առաջ էր, Հունաստանում: Այն ժամանակ ես դեռ սիրողական բռնցքամարտիկ էի: Ի՞նչ մրցում էր՝ չեմ հիշում: Բայց մրցակիցս թուրք էր, որին առաջին ռաունդում նոկաուտով հաղթեցի», – ասաց «Կատաղի ցուլը»:

Վախթանգ Դարչինյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031