Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում համատարած թալանում են մեքենաների պահեստամասերը

Մայիս 11,2016 14:40

Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու Անի թաղամասի 11 փողոցի, 4-րդ շենքի, 6-րդ բնակարանի բնակիչ Սիփան Մարտիրոսյանը՝ բողոքելով, որ գիշերը իր «Օպել Աստրա ջիփ» մակնիշի վրայից գողացել են գազի բալոնը: Նա ասաց, որ իր մեքենան կանգնած է եղել շենքի բակում:

«Ես այս մեքենայով եմ տուն պահում, գազի բալոնը արժի 70 հազար դրամ, հիմա ես որտեղի՞ց փող ճարեմ, որ մեքենան քշեմ, ուրիշ գործ էլ չկա էս քաղաքում: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ գիշերները մինչեւ ժամը 2-3-ը չեմ քնել, որ տաքսի քշեմ, էրեխուս պահեմ, հիմա ինչո՞վ ապրեմ: Ումի՞ց փող վերցնեմ, որ բալոն դնեմ, մի հատ էլ կողքի ջարդած ապակիները քցել տամ, որ կարողանամ իմ մեքենան հանեմ ու փող աշխատեմ: Երկու ամիս պիտի քշեմ, որ 70 հազար դրամ փող աշխատեմ, քայլ քայլի վրա էլ Անի թաղամասում տաքսիներ են կանգնած, կլիենտներ չկան, էդքանի միջից 1000 դրամ աշխատելը փառք է:

Իմ մեքենայի վրայից գողություն կատարում են առաջին անգամ, բայց շուրջբոլորի մարդկանցից լսում եմ, որ անընդհատ գողություններ են կատարում մեքենաների վրայից, ես դիմել եմ ոստիկանության Մուշ բաժին: Պարզապես իմ խնդիրն այն է, որ ոստիկանությունը դրանց բռնի, փակի, մի հատ էլ հեռուստատեսությամբ խայտառակի, պրծնենք էդ կեղտերից ու աղտերից:

Մի ժամանակ ավտոկանգառում էի կանգնեցում իմ մեքենան, հետո ֆինանսապես ձեռ չտվեց, մի անգամ գնացի մեքենաս ավտոկանգառում կանգնեցնելու, լիքը մեքենաներ էին կանգնած, ասում եմ՝ էս ի՞նչ խառնաշփոթ է, աշխատակիցն ինձ ասում է՝ գազի բալոն է, որ գողանում են:

Տարին 2-3 անգամ էդպիսի ակցիաներ են անում ու անպատիժ մնում են, ես մտածում եմ, որ իմ մեքենայի գողությունն էլ չի բացահայտվի, շատերինն են գողացել ու չի բացահայտվել, շատերի մտահոգությունն է սա, չեն բացահայտում, դրա համար էլ անընդհատ կրկնվում է: Թող բացահայտեն, որ չկրկնվի էս անտերությունը: Կամ իմ մեքենան պրեստիժնի տեղ է կանգնած, երթեւեկություն կա, գիշերային հսկիչներ կան, չեմ հասկանում գիշերային տեսուչները ինչպե՞ս են ֆռռում, որ մի հատ չեն տեսնում, որ մեքենա են քանդում, էն էլ գլավնի փողոցի վրա (խոսքը Անի թաղամասի Պարույր Սեւակ գլխավոր փողոցի մասին է):

Շիրակի մարզային ոստիկանությունից չհամաձայնեցին այն քննադատությանը, թե գողությունները չեն բացահայտվում, նշեցին, որ ընդամենը մի քանի օր առաջ 2-3 գողություն է բացահայտվել: Այստեղ հաստատեցին, որ մեքենաների վրայից կատարվող գողությունները իրոք տարածված են:

Նշենք, որ կասկածներ կան, թե ավտոպահեստամասերի գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է ձեւավորված:

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումներն ու վիճակագրական տվյալները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031