Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը

Մայիս 11,2016 14:35

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադրումը եւ նշել, որ թեեւ Հայաստանը դասական առումով ֆրանկոֆոն երկիր չէ, այնուամենայիվ այն կրողն է մարդու իրավունքների պաշտպանության, քրիստոնեական եւ ժողովրդավարական արժեքների:

Անդրադառնալով ողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության եւ այլատյացության զոհ է դարձել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսեւորումները, ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը: Էդուարդ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ՝ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած ժողովուրդ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը եւ պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն դեռեւս 1991 թվականին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այլ ոչ թե Ադրբեջանի: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի եւ ԼՂՀ-ն կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը: ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները:

Պատվիրակության ղեկավար, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/Ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ դատապարտել ինչպես աշխարհում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսեւորումները: Նա կարեւորել է ահաբեկչության դեմ պայքարի համատեղումն ու աջակցություն հայտնել ադրբեջանական ագրեսիայի զոհերի հարազատներին եւ տուժածներին:

Ֆիլիպ Կուրարը վստահեցրել է, որ ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ իրենց ստացած ողջ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց կառույցներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031