Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողան. ՆԱՏՕ-ի պատճառով Սև ծովը վերածվել է ռուսական լճի. Haber sol

Մայիս 11,2016 14:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բալկանյան պետությունների Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների մասնակցությամբ 10-րդ գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber sol լրատվական կայքը։

Նախագահ Էրդողանն իր խոսքում խիստ քննադատության է ենթարկել եվրոպական պետություններին՝ ասելով. «Եմենի, Սիրիայի թեմայով քայլեր չեն կատարվել։ Սիրիական ճգնաժամը դարձել է համաշխարհային խնդիր։ 600.000 մարդ է զոհվել, բայց ոչ մի քայլ չի կատարվել։ 3 միլիոն իրաքցու և սիրիացու էլ մենք (նկատի ունի Թուրքիային,-խմբ.) ենք տեր կանգնել»։

Թուրքիայի նախագահը կրկին փորձել է հավաստիացնել բոլորին, որ Թուրքիան անում է ամեն ինչ՝ փախստականների խնդիրները կարգավորելու համար. «Մենք 20 միլիարդ ԱՄՆ դոլար ենք ծախսել՝ փախստականների համար։ Նայեք Արևմուտքի դիրքորոշմանը՝ ինչքան հեռու է այն մարդկային վերաբերմունքից»։

Էրդողանն ասել է նաև, որ Թուրքիան միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, նշելով, որ այդ պայքարում Թուրքիային արդեն իսկ հաջողվել է չեզոքացնել 3000 ահաբեկչի։

Իր խոսքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև ՆԱՏՕ-ի մասին՝ քննադատելով այդ կառույցին ոչ ակտիվ դիրքորոշում որդեգրելու համար։ Էրդողանը նշել է, որ ինքը առանձնապես չի կարևորում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը՝ ասելով. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էլ եմ ասել՝ սևծովյան տարածաշրջանում չկաք (նկատի ունի ՆԱՏՕ-ին,-խմբ.), այդ պատճառով էլ Սև ծովը ռուսական լիճ է դարձել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031