Մայիսի 10-ին Արարատի մարզի Այգեզարդ համայնքի դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված այդ գյուղի Հնչակյան ազատամարտիկներին, ովքեր նոր էին վերադարձել Արցախյան առաջնագծից: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության պատվիրակությունը՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Նարեկ Գալստյանը, իր խոսքում դիմելով ներկաներին, ասաց.
«Այս պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց մի կարևոր հանգամանք, որ մեր հասարակության հերոսներն այս տղաներն են, սահմանին կանգնած զինվորները, սպաներն ու կամավորականներն են: Հարգե՛նք նրանց, գլուխ խոնարհենք նրանց առջև»:
Կարդացեք նաև
ՍԴՀԿ