«Ասել, որ ՀՀ-ին չի ճանաչում ԼՂՀ-ն, այդքան էլ ճիշտ չէ, բայց այն, որ ՀՀ-ն ճանաչելու տեղ ունի, դա փաստ է: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը, որի մասին ՀՀ նախագահը խոսեց քառօրյա պատերազմի ընթացքում, պետք է իրականություն դառնա»,-կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Մայիսի 11-ին ՀՀԿ-ի կազմակերպած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված քննարկումից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ պայմանագիրը կյանքի կոչելու համար նոր առիթների պետք չէ սպասել. «Այդ առիթն արդեն եկավ-գնաց, եւ այդ առիթով էր պայմանավորված նման պայմանագրի մասին հայտարարությունը»:
Կիրո Մանոյանի բնորոշմամբ, եթե Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սանձազերծի, ԼՂՀ ճանաչման հարցում սպասելու անհրաժեշտություն չպետք է լինի. «Ի վերջո, ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելուն կարող է հաջորդել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միացման մասին հայտարարությունը, այսինքն, երկու անկախ պետությունները գուցե որոշեն միանալ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ