Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի գլխատումներին, խոշտանգումներին վերաբերող հարցից ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան խուսափեց

Մայիս 11,2016 13:20

«Այսօր խոսում ենք ՀՀ-ի կայուն զարգացման ու հեռանկարների մասին, կներեք, չեմ կարող մեկնաբանել ու արտահայտվել հնչեցված մեղադրանքների կապակցությամբ»,-«Հայաստան. Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում եւ կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի հրապարակումից հետո ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ խուսափելով պատասխանել քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագություններին վերաբերող հարցին:

Հարցին, թե ապրիլյան դեպքերից հետո տեսանք՝ Ադրբեջանն ինչ վայրագություններ կատարեց՝ խաղաղ բնակիչների սպանություններ, խոշտանգումներ, գլխատումներ, որոնք խրախուսվեցին Ադրբեջանի կողմից, նույնիսկ վայրագություններ իրականացրած անձինք շքանշանների արժանացան: Մարդու իրավունքների ինչ խախտումներ ու խնդիրներ եք տեսնում հարցին պարոն Բուզետտոն շարունակեց. «Անշուշտ պետք է ասեմ, որ թե երկրի, թե տարածաշրջանի համար շատ կարեւոր է՝ խաղաղություն վայելել, որ հնարավոր լինի անվտանգության մեջ զարգացման հեռանկարներին հետամուտ լինել: ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել եւ սա հենց այն է, ինչը ՄԱԿ-ի քարտուղարը մի քանի շաբաթ առաջ հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որ հաստատվի խաղաղություն եւ հնարավոր լինի զարգացում ապահովել… սա ոչ կառավարության ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որ այդ նպատակներին տիրություն անի ու նպաստի դրանց ձեւավորմանն ու իրականացմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031