Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինծառայողներն այսօր առավել ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում

Մայիս 11,2016 13:08

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակում է անհանգստացնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Երեկ նա նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երևանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաև 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, ովքեր ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաև տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները»,- ասում է տիկին Բախշյանը նամակում՝ ակնկալելով քննարկել նաև վերջինիս ընտանիքին բնակարան հատկացնելու  հարցը:

«Հույս ունեի, որ այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից կլիներ նաև վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու  վերաբերյալ հանձնարարական, որովհետև  Ձեր տրամադրած՝ երևանաբնակ  վիրավոր զինծառայողների մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ  թվակիր տեղեկանքում կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ. կապիտան Արամ Աբրահամյան, ում կինը 3-րդ բալիկին է սպասում և հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում կարող է տեղաշարժվել անվասայլակով:

Կարծում եմ՝ այս ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը նույնպես պետք է գտնվի Ձեր և Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում ու  նրանք ևս պետք է ապահովվեն բնակարանով»,-եզրափակում է ավագանու անդամը:

 

Երեւան քաղաքի ավագանի

 «Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031