Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։
Երկու երկրների արտաքին գործերի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի թեման եղել է Սիրիայի հրադադարը, ահաբեկչության դեմ պայքարը։ Այս թեմաներից զատ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։