«Կառավարությունը թուրքական ապրանքներ չներմուծելու խնդիր չի դրել»,- այս մասին այսօր «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում եւ կայուն զարգացման օրակարգ 20130» զեկույցի հրապարակումից հետո ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքներին սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,-շարունակեց վարչապետը:
Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ