Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը՝թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության ալ վրա». Ռադիկ Մարտիրոսյանին (Տեսանյութ)

Մայիս 11,2016 12:15

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն այսօր հանդիսանում է հենց ինքը՝ Հայաստանը: Այսօր, դժբախտաբար, ուրիշ երաշխիքներ միջազգային նույն բարձրախոս, բարձրաձայն գոռացողները չեն տվել: Եթե մեր սահմանի վրա մեր զինվորը չկանգնեցներ թշնամուն, մենք կունենայինք այսօր շատ լուրջ խնդիրներ՝ մեր գոյությունը պաշտպանելու իմաստով, ո՞վ է պաշտպանել մեզ, ո՞վ է անվտանգության երաշխիքներն ապահովել՝ մենք ինքներս: Ուրեմն թող դրա մասին մտածեն, սանձեն թշնամուն, որը երկու կողմից ուզում է վերցնել մեզ մամլիչի տակ: Նոր են հիշում ինչ-որ  պայմանավորվածություններ, միջազգային ստանդարտներ՝ դրանք բոլորը երկակի ստանդարտներ են:

Armen-Rustamyan

Aravot.am-ի հարցին՝ մենք կարո՞ղ ենք այսօր զենք արտադրել, թե՞ մեր քթին կտան, ինչպես ասում էր հայտնի ակադեմիկոսը՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Լավ էլ կարող ենք արտադրել: Էդ ակադեմիկոսները թող իրենք էնպես անեն, որ մենք ունենանք ժամանակակից զենք: Ակադեմիկոսների կոչումն էդ է առաջին հերթին՝ պաշտպանեն իրենց երկիրը: Ռաֆայել Պատկանյանի խոսքերով ասած՝ եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը, ուրեմն թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության ալ վրա»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ պետք է փոխել այսօր Ռադիկ Մարտիրոսյանին, նա ժպտաց եւ ձեռքը թափ տվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մերկանտ says:

    Զենք՞ , մենք միշտ էլ արտադրել ենք զենք և ունենք հնարավորություն։ Լրագրողուհուն, կարճ, պատասխանեմ, որ մենք արտադրել ենք, նույնիսկ, «Կալաշնիկով» տիպի, կարճ հրափողով (մոտակա մարտի համար) ավտոմատ հրազեն, դա գաղտնիք չի։ Երկար հրափողովն էլ արտադրեցինք, բայց լավ փորձաքննություն չանցավ՝ մետաղաձուլվածքի բաղադրաչափերի պատճառով, իսկ ռուսները չտվեցին։ Բայց մենք ստեղծեցինք մերը՝ հայկականը, որը անցավ պատերազմական իմիտացիայով փորձարկում, լավ արդյունքներով։ Սա էլ գաղտնիք չի, և ոչ վաղ անցյալում մտադրություն կար փոխարինել ներկա սպառազինությունը մեր՝ հայկականով (իհարկե՝ ոչ բոլոր զորատեսակներում, սկզբնական), բայց, ինչպես միշտ, հաղթեց “մերը չգնահատելը” և իհարկե՝ անհեթեթ «եղբայրասիրություն» կեղծ կատեգորիան։ Սա՝ այս մասով և հակիրճ։ Իսկ ինչ վերաբերվում ա սովետական «փոշուց», վաղուց արդեն, խամրած ու հազիվ երեւացող տխրահռչակ ակադեմիկոսին և մնացյալին, պետք է ասուլիսների, հանդիպուների ժամանակ ակնարկել, որ հենց ինքն ու իր նման “ժանգոտվածներն” են խոչընդոտում երիտասադ մասնագետների առաջխաղացմանը, ապահովելով ակնհայտ հետընդաց։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031