Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք». «Հայկական ժամանակ»

Մայիս 11,2016 12:12

Զինադադարից հետո ստեղծված իրավիճակի մասին «ՀԺ»-ն դեռեւս մայիսի 4-ին մի քանի հարց էր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որը երեկ պատասխանել է դրանց։

– Ո՞րն է լինելու այն փաստաթուղթը, որը պետք է հիմք դառնա բանակցություններում, եթե հաջողվի ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ հակամարտության բանակցությունների պատմության ընթացքում ծնված տարբեր փաստաթղթերն ի պահ են տրվել ԵԱՀԿ-ին, եւ միակ փաստաթուղթը, որը դեռ ի պահ տրված չէ, Կազանի փաստաթուղթն է որին, ի դեպ, ՀՀ նախագահը հավանություն էր տվել, իսկ Ադրբեջանը՝ մերժել։

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված  տարրերն  ու  սկզբունքները։ Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները։ Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը։

– Դուք կոնտակտի մեջ եք Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ կա՞ն արդյոք նշաններ, որ բանակցությունները

կարող  են  մոտ  ժամանակներս վերսկսվել։ Երկու երկրների ժողովուրդները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին ռազմական լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել։

– Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ՝ ամենաբարձր մակարդակներում՝ հորդորելու նրանց խստիվ պահպանել հրադադարը,

ձեռնարկելու միջոցներ ուղղված բռնությունների ռիսկի կրճատմանը եւ

անհապաղ ձեռնամուխ լինելու համակողմանի կարգավորման շուրջ

բանակցությունների։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է

հանդես բերեն քաղաքական կամք՝ կատարելու այս քայլերը։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031