Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նպատակ ունի դիմել այդ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող արտասահմանյան դեսպանատների ռազմական կցորդներին՝ վերջիններիս ծանոթացնելով սպիտակ ֆոսֆորին, որը, ադրբեջանցիների խոսքերով, հայտնաբերվել է գյուղերից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության այս մտադրության մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքերով՝ սպիտակ ֆոսֆորը հայտնաբերվել է արցախա-ադրբեջանական շփման գոտուն մերձ գյուղերից մեկում։
Հաջիևը մանրամասնել է տեղի ունեցածը. «Թարթառի շրջանում հայտնաբերվել է 122 միլիմետր տրամագծով չպայթած հրետանային ֆոսֆորային արկ։ Ադրբեջանի ԱԳՆ այս կապակցությամբ տեղյակ կպահի Ադրբեջանում հավատարմագրված արտասահմանյան դեսպանատների ռազմական կցորդներին»։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят».