Քառօրյա պատերազմից քաղած դասերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ։
– Պարոն Մնացականյան, ի՞նչ դասեր քաղեցինք մենք քառօրյա պատերազմից։
– Մենք ամեն պատերազմից հետո վերլուծում ենք եւ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Դասեր քաղելու անհրաժեշտություն չկա։ Անհրաժեշտ է հետեւություն անել, ավելի արդյունավետ կիրառել ամեն ինչ։
– Հիմա պաշտպանվողական տակտիկա ենք վարում, եւ գրեթե ամեն օր լսում զոհերի մասին։ Հասարակական-քաղաքական շրջանակներում այդ դիրքորոշման արդյունավետությունը բարձր չի գնահատվում։
Կարդացեք նաև
– Մենք, երբ պետք է՝ պաշտպանում ենք, երբ պետք է՝ հարձակվում ենք։ Այդպիսի բան չկա։
– Պարոն Մնացականյան, խոսվեց այն մասին, որ մենք տարածքներ ենք կորցրել, որոնք թեեւ այդքան էլ նշանակալից տարածքներ չեն, բայց, այնուամենայնիվ, կորուստ ունենք, ե՞րբ ենք վերադարձնելու այդ տարածքները։
– Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի։ Մենք տարածքներ չենք կորցրել։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում