Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը կրկին փորձեց ու «Հրազդան ցեմենտը» պարտքերից ազատելու գործը գլուխ բերեց (Տեսանյութ)

Մայիս 11,2016 11:48

«Մենք համոզված ենք այս նախագծի ճշմարտացիության մեջ: Հնարավորություն է տրվում փրկելու գործարանը, որ ընկերությունը վերականգնի իր դիրքերը շուկայում»,- ԱԺ նիստում «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներին այսպես համոզում էր կողմ քվեարկել էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այդ նախագիծն արդեն մեկ անգամ չէր ընդունվել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դեռ քվեարկությունից հետո վստահեցրել էր, որ կրկին են փորձելու ու նախագիծն անցկացնելու են:

Կառավարությունը արտահերթ նիստով նորից բերեց ԱԺ եւ այս անգամ անցկացրեց: Այսօր ԱԺ նիստում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց նաեւ երեկ ԱԺ-ում քննարկված Կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումները մեկ տարով հետաձգելու մասին կառավարության նախագիծը եւ ընդունվեց 104, 4 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031