Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի համար կարեւոր փուլում կուսակցությունները պետք է կառուցողական լինեն». Պյոտր Սվիտալսկի

Մայիս 11,2016 11:33

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մայիսի 11-ին կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված` ՀՀԿ-ի կազմակերպած «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկումը,  որին մասնակցում էին ՀՀ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ եւ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ կուսակցություններն իրենց դիտարկում են նոր տեսանկյունից, քանի որ նոր Սահմանադրությունը քաղաքական դաշտում նոր փուլ է բացել. «Նախագահական կառավարական մոդելից անցումը խորհրդարանական մոդելին չափազանց կարեւոր է կուսակցությունների համար: Վերջերս շատ քննարկումների եմ մասնակցել:

Օրերս Վրաստանում երիտասարդներից լսեցի որոշ քննադատություններ` կապված կուսակցությունների գործունեության հետ, անգամ զանգեր եմ ստացել: Դրանք արտացոլում են զայրույթ եւ դժգոհություն, բայց հարցը միայն Վրաստանին չի վերաբերում:

Օրինակ, Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ ուժեղ, հասուն եւ լավ կազմակերպված քաղաքական կուսակցությունները շատ կարեւոր են կառավարման մեկ մոդելից մյուսին անցնելու փուլում: Ցանկանում եմ, որ ՀՀ-ն ստեղծի կուսակցական ուժեղ մոդելներ` քաղաքացիներին առաջարկելով քաղաքական ընտրություն: Այն կարող է հիմնված լինել գաղափարների կամ անձերի վրա: Կարեւոր է, որ Հայաստանում այս կարեւոր փուլում քաղաքական կուսակցությունները կառուցողական դերակատարում ունենան»:

Դեսպանի բնորոշմամբ` ԵՄ-ն հիմնված է ոչ թե պատմության, այլ արժեքների վրա` մարդու իրավունքներ եւ օրենքի գերակայություն. «Հուսով եմ, որ Հայաստանն առաջիկայում ցույց կտա, որ անգամ խնդրահարույց միջավայրում, չնայած ակնհայտ խնդիրներին, որոնք կապված են անվտանգության եւ հակամարտության իրական սպառնալիքի հետ, որին ականատես եղանք մի քանի շաբաթ առաջ, Հայաստանը ցույց կտա ընդհանուր արժեքների վավերության գաղափարը: ՀՀ նախագահը միշտ շեշտում է, որ ՀՀ-ն ցանկանում է ԵՄ-ի հետ կապի մեջ լինել ընդհանուր արժեքների հիման վրա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031