Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն, որ ասում են՝ դիրքերում զենքի պակաս կա, անհեթեթություն է». Վարդան Դեւրիկյան. «Հրապարակ»

Մայիս 11,2016 11:25

Գրականության ինստիտուտի տնօրեն,  գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանն Արցախից օրեր առաջ է վերադարձել, նա երկրապահների հետ ապրիլի 3-ից Արցախում էր, ասում է՝ իրենք երկրապահներով ցրված էին ամբողջ ճակատի երկայնքով եւ իրականացրել են դիրքային հերթապահություն, անձամբ ինքը եղել է Թալիշ-Մատաղիս ուղղության, իսկ հետո, առավելաբար՝ հարավային ուղղության վրա։

«Հաջորդ կարեւոր բանը նա էր, որ ցրվեց այն անորոշությունը, հոգեբանական մտավախությունը, որ կար ադրբեջանական բանակի հետ կապված։ Այդքան խոսում էին իրենց զինտեխնիկայից, դրանց անհաղթահարելիությունից, բայց պարզվեց՝ բոլոր դեպքերում դրանք հաղթահարելի են, եւ հաղթահարվեց ու ոչ միայն մեր ոգու շնորհիվ, այլ նաեւ մտքի, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք զիջեցինք զինտեխնիկայով, կարողացանք համակշռել, անգամ առավելության հասնել ճիշտ հրետանային հաշվարկներով, կամ եթե համապատասխան հրետանային միջոցներ չունեինք, նույն այդ 80-ականների հրետանային միջոցներով հնարավոր եղավ անվրեպ խոցումներ իրականացնել, եւ այդ բոլորը՝ ի շնորհիվ հայի մտքի, կազմակերպվածության, որ բացարձակորեն դրսեւորվեց այս քառօրյա պատերազմում»,- նշեց Դեւրիկյանն ու անդրադառնալով 80-ականների զենքին, նկատեց, որ նույն այդ «Կալաշնիկովից» ավելի արդյունավետ զենք չկա, քանի որ ցանկացած պայմաններում էլ այդ զենքն անվրեպ կրակում է, նույնը նաեւ խորհրդային շրջանի հրետանու դեպքում, որը դարձյալ անվրեպ կրակում է.

«Իհարկե, զենքն այն բանն է, որ պետք է կատարելագործվի, բայց, ամեն դեպքում, այս օրերի պատերազմը ցույց տվեց, որ սա արդյունավետորեն կարող է գործել եւ զսպիչ գործոն լինել Աղրբեջանի համար։ Այն, որ ասում են՝ դիրքերում զենքի պակաս կա, անհեթեթություն է, դիրքերում ո՞նց կարող է զենքի, ավտոմատի կամ փամփուշտի պակաս լինի։ Այդպիսի խնդիր չկա, կամ այդ պլաշ-պալատկաները… բոլոր զինվորներն ունեն, դու չես կարող գտնել մի զինվորի, որը հանդերձանքային պակասություն ունի, բարդություն կարող է առաջացած լիներ միայն գնացած կամավորականների շրջանում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031