Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Իհարկե, ԵՄ դեսպանները որոշակի կաշկանդվածություն ունեն»

Մայիս 11,2016 11:09

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված` Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկումից առաջ Aravot.am-ը ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարցրեց, թե իր դիտարկմամբ` ինչո՞ւ ԵՄ ներկայացուցիչները չեն այցելում Արցախ:

«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են ԵՄ երկրների իշխանությունները, համապատասխան քննարկումների եւ օրակարգի շրջանակում այցելել են Ստեփանակերտ, իսկ հավելյալ այցելությունների մասին կարելի է խոսել դիվանագիտական նպատակահարմարության տեսանկյունից: Բնական է, որ իրենք որոշակի կաշկանդվածություն ունեն»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում  ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ ԵՄ ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031