Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ոչ միայն միջուկային զենք չկա, այլեւ չի կարող լինել. «Հրապարակ»

Մայիս 11,2016 10:22

Զրուցեցինք «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ֆիզիկոսներից մեկի հետ, որը խնդրեց իր անունը գաղտնի պահել, քանի որ ինքը պայմանագրային պարտավորվածություն ունի հրապարակային ելույթներ չունենալ։ Նա Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բնութագրեց «հարեւաններին, մասնավորապես Ադրբեջանին վախեցնելուն միտված հայտարարություն» եւ նշեց, որ «անգամ ութերորդ դասարանի մակարդակի ֆիզիկայի մասնագետը կարող է պնդել, որ մեր երկրում միջուկային զենքի առկայությունն անհնար է»։

– Հայաստանում ոչ միայն միջուկային զենք չկա, այլեւ չի կարող լինել, քանի որ ՀՀ-ն դեռեւս 1992թ.-ին ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի համապատասխան կոնվենցիան մասսայական ոչնչացման զենք չստեղծելու, չտարածելու մասին։ Բացառվում է, որ Հայաստանում միջուկային զենք լինի, բոլոր միջուկային նյութերը ՄԱԳԱՏԷ-ի խիստ հսկողության տակ են, եւ դա ոչ միայն նկարահանվում է, այլեւ օնլայն նայվում է։ ՄԱԳԱՏԷ-ում խումբ կա նստած, որը հետեւում է միջուկային նյութերի տեղաշարժին։ Մյուս կողմից, եթե մենք նույնիսկ փորձենք միջուկային զենք ստեղծել, չենք կարող, քանի որ դրա համար Հայաստանի հնարավորությունները շատ փոքր են. մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում է հարկավոր։ Որպեսզի մենք ուրանը հարստացնենք մինչեւ 80 տոկոս, ահռելի միջոցներ են հարկավոր։ Մենք ուրանը հարստացնում ենք մինչեւ 3,82 տոկոս, դրանից ավելի Հայաստանում հարստացված ուրան չկա։ Միջուկային նյութերի անգամ մեկ տասնորդական գրամը հսկվում է, եւ հնարավոր չէ ոչ մի կերպ թաքցնել դա։ Մենք ՄԱԳԱՏԷ-ի հետ երկու պայմանագիր ենք ստորագրել, մեկը, որ պարտավորվում ենք չպահել միջուկային նյութեր, եւ երկրորդ՝ որ իրենց թույլ ենք տալիս վերահսկել ողջ պրոցեսը։

Նույնիսկ ատոմակայանից հնարավոր չէ մի քանի գրամ նյութ հանել այնպես, որ ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ չլինի։ Այսինքն, եթե ես միջուկային վառելիքի հետ աշխատում եմ, ասենք՝ ռեակտորում վառելիքը վերադասավորում եմ կամ օգտագործած վառելիքը տանում եմ պահպանման, դա կատարում եմ միայն ՄԱԳԱՏԷ-ի ինսպեկտորների պարտադիր ներկայությամբ։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մերկանտ says:

    Հարգարժան ֆիզիկոսը չհամոզեց, թերեւս, ինձ։ Չհամոզվեցի․․․․ ))))))))))))))) , որի համար շատ ուրախ եմ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031