Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես են բանկերը թալանում ժողովրդին. «Հայոց աշխարհ»

Մայիս 11,2016 08:58

Ապրիլի սկզբին վարկերի միջին գինը գերազանցել է 19 տոկոսը։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում այն բարձրացել է 3,75 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թեկուզ ոչ շատ, բայց փողի գինն իջեցնելով 0,5 կետով։

Այս պայմաններում թվում է, թե բանկերը պետք է արձագանքեին ԿԲ գործողություններին։ Սակայն տեղի է ունեցել հակառակը։

Թե ինչով է պայմանավորված տարեսկզբին վարկերի թանկացումը, դժվար է միանշանակ գնահատել։ Դրա վրա ազդող գործոնները սովորաբար բազմազան են, բայց հիմնական պատճառներից մեկը ներգրաված միջոցների գնի բարձրացումն է։ Որքան էլ տարօրինակ է, տարեսկզբին ներքին շուկայից ներգրավված գումարները նույնիսկ էժանացել են։ Եթե անցած տարվա վերջին ավանդների միջին տոկոսադրույքը 13,3 էր, ապա մարտին դարձել է 11,4 տոկոս։

Այլ կերպ ասած, ավանդների գինը երեք ամսում նվազել է գրեթե 1,9 տոկոսով, մինչդեռ վարկերը նույն ժամանակահատվածում թանկացել են 3,75 տոկոսով։ Դրա հետեւանքով զգալիորեն ավելացել է բանկային համակարգի մարժան։ Խոսքն այն եկամտի մասին է, որը բանկերը ստանում են ավանդների ներգրավման եւ վարկերի տրամադրման միջնորդական գործունեության իրականացման շնորհիվ։

Բանկային համակարգի մարժան մարտին հասել է գրեթե 7,7 տոկոսի։ Մի բան, որ շոշափելիորեն թանկացրել է տնտեսության մեջ ներգրավվող վարկերը։

Իհարկե, այդպիսի գործունեությունը բանկային համակարգում նորություն չէ։ Վերջիններս միշտ էլ փորձել են բանկային մարժայի միջոցով ապահովել բարձր եկամուտներ։ Ընդամենը երկու տարի առաջ, երբ ֆինանսական համակարգն անհամեմատ հանգիստ վիճակում էր, բանկային համակարգում ավանդների եւ վարկերի գնի տարբերությունը հասնում էր գրեթե 10 տոկոսի։ Ներգրավված ընդամենը 6,8 տոկոսանոց ավանդները բանկերը տեղաբաշխում էին վարկային 16,7 տոկոս միջին տոկոսադրույքով։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031