«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ
-Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։ Նրանից անընդհատ պոկվում են բեկորներ՝ հանդես գալով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում: Իսկ որտե՞ղ է մնացել ԲՀԿ-ն:
-ԲՀԿ-ն ի սկզբանե էլ առաջնորդի կուսակցություն էր, ինչպես, օրինակ, Ռուսաստանում Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Գաղտնիք չէ նաեւ, որ ԲՀԿ-ի հետեւից գնում էին կուսակցության ֆինանսական ռեսուրսները հաշվի առնելով: Այսինքն՝ կուսակցության անդամները ոչ միայն անհատի՝ տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանի փաստին էին կարեւոր նշանակություն տալիս, այլեւ նյութական շահագրգռություն ունեին ԲՀԿ-ից:
ԲՀԿ-ի գաղափարախոսությունը հենց Գագիկ Ծառուկյանի գաղափարախոսությունն էր: Այսինքն՝ ուժեղ, տնտեսավարող անձնավորություն-գաղափարախոսություն, որն իր ժողովրդին կտաներ դեպի լուսավոր ապագա: Բայց քանի որ կուսակցության ղեկավարը լքեց շարքերը, հետեւաբար «Բարգավաճ Հայաստանը» մնաց առանց գաղափարախոսության: Եվ այս պահի դրությամբ ԲՀԿ-ն արդեն մեկ տարի դեգերումների մեջ է, այդպես էլ չի գտել իր նոր գաղափարախոսությունը:
Կարդացեք նաև
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում