Ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարում հայաստանցի մարտիկ Ալբերտ Ղազարյանի եւ ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովի մենամարտին, որում մեր մարզիկը փառահեղ հաղթանակ տարավ` հաշված վայրկյանների ընթացքում խեղդելով մրցակցին, ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին Aravot.am-ին ասաց Ալբերտ Ղազարյանի մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
https://www.youtube.com/watch?v=PQrJn24ou8w
Հասկանալի է, որ Պեսկովը եկել էր իր ներկայությամբ քաղաքական դրսեւորումները եւ մրցակիցների բազմաթիվ երկրպագուների միջեւ հնարավոր բախումները կանխելու նպատակով: Սակայն ամեն բան ընթացել է բնականոն հունով. մարտի ավարտին ադրբեջանցիները սուսուփուս՝ նույնքան արագ, որքան տեւել է մարտը, լքել են դահլիճը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ