Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլն էր: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ փուլին ելույթ ունեցան 18 երկրներ, որոնցից եզրափակիչ պետք է անցներ միայն 10-ը:
Այդ երկրներն են՝ Հայաստանը, ՌԴ-ն, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Կիպրոսը, Չեխիան, Մալթան եւ Ադրբեջանը:
Իվետա Մուկուչյանը, որը 7-րդ համարի ներքո հրաշալի ելույթ ունեցավ, նաեւ 7-րդն էր, որն ընտրվեց եզրափակիչ փուլ անցած երկրների ցանկում:
Կարդացեք նաև
Ի դեպ, Սան Մարինոն ներկայացնող Սերհատ անունով երգիչը, որն իր հետ բերել էր նաեւ Թուրքիայի դրոշը՝ ցույց տալու, որ ազգությամբ թուրք է, իր «I didn’t know»՝ «Ես չգիտեի» երգով այդպես էլ եզրափակիչ չանցավ: Նկատենք, որ նա մինչ ելույթ ունենալը հայտարարել էր, որ միայն իր ժպիտը բավական է հաղթելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ