Այս պահին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանում է Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում են 18 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:
Մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը LoveWave երգով ներկայացավ 7-րդ- համարի ներքո: Նա բավականին հաջող ելույթ ունեցավ: Հիշեցնենք, որ «LoveWave» երգը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակներն են Իվետա Մուկուչյանն ու Շտեֆանի Քրաթչֆիլդը: Համացանցում բավականին քննարկվեց Իվետայի բեմական հագուստը: Երգչուհու ոճով զբաղվել է Կիվերա Նայնոմիսը:
Կիսաեզրափակիչին շատ ջերմ եւ բուռն ծափողջույններով ընդունեցին հատկապես ՌԴ-ն ներկայացնող Սերգեւ Լազարեւին՝ «You Are the Only One» երգով: Առաջինը«Sing it away», ելույթ ունեցավ Ֆինլանդիան ներկայացնող Սանդյան, որը նաեւ Ֆինլանդիայի քիք-բոքսինգի չեմպիոնուհին է:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ Սան Մարինոն ներկայացնող Սերհատ անունով երգիչն իր հետ բերել էր նաեւ Թուրքիայի դրոշը՝ ցուցադրելով, որ ինքն ազգությամբ թուրք է: Ակնհայտ էր Հանրային հեռուստատեսության եթերում Եվրատեսիլի մրցույթը մեկնաբանող Ավետ Բարսեղյանի հեգնանքն այդ մասնակցի ու նրա այդ արարքի նկատմամբ, երբ հաղորդավարը մոտեցավ նրան:
Որքան էլ ասվի, որ Եվրատեսիլը միայն երգի մրցույթ է, քաղաքականացված չէ, բայց ակնհայտորեն թե՛ քվեարկությամբ, թե՛ տվյալ երկրի ներկայացուցչին ներկայացնելով՝ որոշակի վերաբերմունք է ցուցադրվում:
Օրինակ, Ավետ Բարսեղյանը, երբ հերթը հասավ Ադրբեջանի մասնակցին, որը հանդես էր գալիս 14-րդ համարի ներքո, առհասարակ չարտաբերեց անգամ այդ երկրի անունը: Եթե մյուս երկրների դեպքում ներկայացվում էր մասնակիցը, նրա ազգությունը, ինչով է զբաղվում, ինչ է սիրում եւ այլն, Ադրբեջանի դեպքում կատարյալ արհամարհանք էր՝ «no comment» ոճով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն ինչ հավուր պատշաճի էր
Չգիտեմ դա Ավետ Բարսեղյանի որոշումն էր թե նախապես էր մտածված, բայց կարծում եմ դա բոլոր հայերի սրտով էր (ասեմ ավելին ես կգերադասեի այդ երկրի ելույթը ընդհանրապես չդիտել): Ուզում եմ հասկանալ դա Ձեզ զարմացրե՞լ է, զայրացրե՞լ է, թե ուղղակի փաստն եք արցանագրում:
Հարգելի Անահիտ, լրագրողի գործը փաստն արձանագրելն է, ես որեւէ վերաբերմունք նյութում չեմ արտահայտել: Որպես քաղաքացի, իհարկե, այն բոլոր վայրագություններից հետո, որ իրեն թույլ տվեց հակառակորդը, այդ երկիրը կարող է առնվազն արհամարհվել: Բայց ասածս այն է, որ չնայած պնդում են, որ սա միայն երգի մրցույթ է, բայց կյանքը ցույց է տալիս, որ այն քաղաքականացվում է թե՛ մեր, թե՛ այլ երկրների կողմից, չի գնահատվում երգը՝ տվյալ երկրից անկախ: Շնորհակալություն:
Հիմա Ավետը լավ է արե՞լ, թե վատ: Ի դեպ, եզրափակիչ անցած առաջին երկիրը Ադրբեջանն էր:
Հարգելի Մ. Գրիգորյան, տվյալ դեպքում առաջին, երկրորդ չենք կարող ասել, որովհետեւ եզրափակիչ անցած մասնակիցների անունները թվարկվում է առանց որեւէ տեղի, առանց հաշվի առնելու ձայների քանակը: Դրա համար այն, որ առաջինը կարդացին Ադրբեջանի անունը, ընդգծել չցանկացա: Ավետ Բարսեղյանը լավ է արել, թե՞ վատ…ես արդեն վերեւի մեկնաբանությունում նշեցի՝ որպես քաղաքացի, իհարկե, կարող եմ ասել, որ այդ երկիրն արժանի է առնվազն միջազգային հանրության արհամարհանքին, բայց նյութում ես որեւէ վերաբերմունք չեմ կարող արտահայտել; Շնորհակալություն:
Նման միջազգային մրցոյթներուն ` շատ բնական է որ արժէքները ոտնակոխուին ի շահ քաղաքականութեան- Այդ մարզին մէջ մեր հարեւանը կրնայ մրցանիշ շահիլ որ մոռնալով իր ժողովուրդին թշուառութիւնը -պատերազմներ կը հրահրէ – անմեղ մարդկանց տուներ կը քանդէ
երկրին ամբողջ հարստութիւնը կը մսխէ -խումբ մը աւազակաբարոյ ընտանիքի մը համար ;Մարդկութիւնը հասունցած է այլեւս զանազանելու ցորենը յարդէն- իր առօրեայ հոգերը մոռնալու համար կը ծափահարէ -կը վիճէ-կը քննադատէ և շաբաթ մը վերջ ամէն ինչ կը մոռնայ;
Մենք հայերս հպարտ պէտք ենք ըլլալ որ մեր արժանիքներով միջազգային բեմերու վրայ ենք
մշակութային – մտաւորական բազմաթիւ մարզերու մէջ-սա է մեր անկախութեան յաղթանակը;
Գալով մեր գեղեցկուհի եւ տաղանդաւոր Իվեդային բնաւ կարիք չուներ որպէս” խաչքարերու
եւ առաջին քրիստոնեայ պետութեան ” ներկայացուցչի` գրեթէ ծովեզերեայ տարազով -ներկայանալու միջազգային հանրութեան,երբ իր տաղանդով և բնական շնորհներով արդէն գրաւած է մեր ամէնուն սիրտերը; Յաջողութիւն;
Շատ հաւանեցի Աւետի վերաբերմունքը: Թուրքն ու ադրբեջանցին արժանի են նման վերաբերմունքի:
Ավետը երբեմն դուրս է գալիս պրոֆեսիոնալիզմի շրջանակներից, ջրիկացնում, բայց այս անգամ ճիշտ էր լռությունը: