Երեկ Հաղթանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն մեր ազգային հերոսներին, իրենց մարտական ընկերներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիներ: Մի աղջիկ նստել էր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ, գլուխն առել ափերի մեջ ու տեւական ժամանակ խորհում էր, ասես զրուցում Մոնթեի հետ: «Հաղթանակի գինը բարձր է, թանկ է նստում»,- նկատեց զինվորականներից մեկը՝ նայելով աղջկան:
Մեր հարցին՝ ասում են մայիսը մեզ համար հաջող ամիս է եւ պետք է այդ հաղթական շքերթը շարունակել, հակառակորդին այնպես վնասել, որ երկար ժամանակ չկարողանա մի քայլ կատարել՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Լեւոն Թադեւոսյանը, որին ղարաբաղցիները կնքել են «Մատաղ» անունով, պատասխանեց. «Մեզ համար բոլոր ամիսներն էլ հաջող են: Մեր զինվորի ցավը տանեմ, իրենք լրիվ ապացուցեցին, որ առյուծի ձագեր են: Մենք անպարտելի ենք, մանավանդ էսօրվա սերունդը՝ էսօրվա զենքերով: Մեր թշնամին միշտ սիրել է քնած ժամանակ հարվածել ու փորձեց մի անգամ էլ քնած ժամանակ հարձակվել մեր դիրքերի վրա, բայց ստացավ իր արժանի հակահարվածը: Ես հուսով եմ, որ նա հլը երկար չի սթափվի իր ջարդ ուտելուց, դրա համար էլ 2-րդ, 3-րդ օրը վազեց Ռուսաստան, խնդրեց զինադադարի պայմանագիր կնքել»:
Կարդացեք նաեւ
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.05.2016