Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրայիններին չեն հանձնում

Մայիս 11,2016 18:30

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունից հետո հասարակությունն ակնկալում է նաեւ պատասխանատվության ենթարկելու հարց: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո հասարակական համախմբման պայմաններում պետության առողջացմանը, ամրապնդմանը հասնելու հարցում կարո՞ղ ենք ձեռքբերումներ ունենալ՝ այս հարցն ուղղեցինք «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանին:

«Պատասխանատվության խնդիրն իշխանությունը չի լուծելու` յուրայիններին չհանձնելու ձգտման ու եւս մի կարեւոր հանգամանքի պատճառով. նախկին պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում նրանց վերադասների վերաբերյալ ցուցմունքները կբացահայտեն խնդրի շատ ավելի խորը եւ բարդ լինելը: Հասարակությունը պետք է ընդունակ գտնվի իր վերաբերմունքն արտահայտել կոռումպացված քաղաքական համակարգի նկատմամբ` դրա թե՛ իշխող, թե՛ պայմանականորեն ընդդիմադիր տարրերով հանդերձ. այդպիսի հնարավորություն կարող են տալ թեկուզ 2017թ. ընտրությունները: Այլապես փոփոխություն տեղի չի ունենա»,- նշեց «Առավոտ»-ի զրուցակիցը:

Թեմայի մանրամասները

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031