Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը մերն է, մենք Արցախի կողքին ենք

Մայիս 11,2016 15:30

Որքան էլ հասարակության կողմից շահարկվի, թե ռուսաստանաբնակ հայությունը պասիվ է այս օրերին Արցախում տեղի ունեցող գործընթացներին, փաստերը հակառակն են ապացուցում։ Պարզապես ամենք այլը չի հրապարակվում, ինչի արդյունքում էլ նման տպավորություն է ստեղծվում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին լուրը ստանալով` Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլ քաղաքի բազմաթիվ հայեր դրամահավաք կազմակերպեցին, որի արդյունքում 118 մարդ ներգրավվեց ու հավաքվեց 336.500 ռուբլի: Համընդհանուր համաձայնությամբ Ստավրոպոլից անձամբ մեկնեցին Արցախ` իրենց իսկ ձեռքով հանձնելու առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ինչպես նաեւ դրամական օգնություն ցուցաբերվեց պատերազմի ընթացքում տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:
Փաստենք ավելին, որ Ստավրոպոլի հայերը արցախահայությանը օժանդակում եւ օգնություն են ցուցաբերում, քանի որ յուրաքանչյուրի մեջ անմար է հայի, արցախցու գենը: Պարզապես, թե Արցախի եւ թե Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ այդ ամենը կազմակերպվում եւ իրականացվում է մարդկանց, այլ ոչ թե իշխանությունների, կառավարությունների եւ համայնքների միջոցով: Եվ ստավրոպոլահայերի համար կարեւորը PR-ն ու կառավարության գնահատանքը չէ, այլ՝ սահմանից ստացված շնորհակալական նամակները:

 

ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆ
Ստավրոպոլ

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031