1942թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը` Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ եւ աղոթքներով փակվում է քարե նկուղում եւ խնդրում Տիրամոր բարեխոսությունը` Ռուսաստանի հաղթանակի համար։ Աղոթքի երրորդ օրը, Տիրամայրը տեսիլքի մեջ երեւում է նրան եւ թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները` ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատի հոգեւորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով` վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել։ Եղիան Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգեւոր առաջնորդներին, իսկ նրանք էլ նամակը փոխանցում են եկեղեցահալած ղեկավարին։ Վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները, հոգեւորականներին սկսում են ազատել բանտերից, եւ միայն 1942թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար` սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի։
Նրա հրամանով ԽՍՀՄ-ով մեկ, 1942թ. սկսած, փակվում են «Անաստված» անունով թերթերը եւ փոխարենր լույս են տեսնում հոգեւոր հանդեսներ։ Եվ նրա հրամանով, Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում` հոգեւորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ։ Եվ առավել հուզիչ է, երբ, ըստ վերջին տեղեկությունների, պարզվում է, թե Կազանյան Տիրամոր սրբապատկերը հայկական ծագում ունի, Անիից է տարվել Կազան։ Ստալինի` դեպի Աստծուն դարձի մի շարք այդ կատարումներով` պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, եւ ռուսներն սկսեցին հաղթել։ Այն դեպքում, երբ պատերազմի տվյալները ներմուծել են համակարգիչ ու հստակ պատասխան ստացել, թե. «Նման տվյալներով երբեւէ անկարելի է, որ հաղթանակ լինի»։ Այս հրաշալի փաստերի մասին ռուսներն էլ հեռուստահաղորդումներով հանդես են եկել։ Այսօր գուցե թե շատերը գիտեն այս տեղեկությունները, բայց այն օրերին` շատ քչերը։ Քրիստոնյաներիս համար հատկապես է ուրախալի, որովհետեւ մեր Տերն էր Հայրենական պատերազմի հաղթանակն իրականացնողը։ Քրիստոս, Ում մասին Սաղմոսարանում ասվում է. «Հաղթանակողն է բոլոր պատերազմներում»։
Այս պատմությունը «Արցախյան վկայություններ» գրքում զետեղել է Մաքսիմ Ոսկանյանը: Այն պատմել է բանաստեղծ Արամայիս Սահակյանը, որը նաեւ պատմաբան է եղել:
Կարդացեք նաև
Գրքի հեղինակի խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքերից, որոնք ռուսերեն լեզվով հին հրատարակություններ են եղել` բերել է օրինակներ (Ռազդինսկի՝ էջ 505 – 506։ «Ստալինն ասաց», էջ 351։ Յուրի Բորեւ, «Ստալինիադա»- էջ 224)։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.05.2016
։
Ոչ թե ռուսները սկսեցին հաղթել, այլ սովետական բանակը, որտեղ կռվում էին նաև բազմաթիվ հայեր: Պետք չէ ընկնել ռուսների ջրերն ու հաղթանակը նվիրել նրանց: Արտահայտվելուց խնդրում եմ բառերի մեջ զգույշ լինել: