Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ սրբազան. «Լինենք չարահաղթ. այս է մեր առաքելությունը»

Մայիս 11,2016 13:30

Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տված հարցազրույցից մի հատված Մաքսիմ Ոսկանյանը ներառել է իր «Արցախյան վկայություններ» գրքում:

Ստորեւ ներկայացնում ենք այդ հատվածը.

-Ձեր ներքին զգացողությունն ի՞նչ է ասել. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աստծո օրհնությունը եղե՞լ է մեզ վրա։

–Ոչ միայն օրհնությունն է եղել։ Այս տարիների ընթացքին ուղղակի տեսնում ենք, թե ինչպես Աստծո Զորավոր Աջը մեր կողքին գործում է մեզ հետ։ Մեզ ոգեւորում է ու զորացնում։

–Եվ` նկատելի՞…

–Իհարկե։ Բազում օրինակներով դա կարող եմ ասել։ Դրա մասին կարող են վկայել շատ զինվորներ, որոնք պատերազմի դաշտում հրաշքները տեսնելով, գալիս ու մկրտվում էին…

–Դարերի րնթացքում մեր ժողովուրդը դժվարությամբ, մազե կամրջի վրա քայլելով հասել է մեր օրերը, չի վերացել պատմական թատերաբեմից։ Թվում է` նախախնամություն կա այս ամենում։ Ի՞նչ եք կարծում` Բարձրյալի կողմից ինչ առաքելություն է հատկացված նրան։

֊Ամեն մի ազգ ունի իր առաքելությունը, եւ ամեն մի անհատ ունի իր առաքելությունը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ առաքելության էությունը։ Դրա համար պետք է բացատրենք նախ եւ առաջ անունը։ Մենք հայ ենք, այսինքն՝ գալիս ենք Հայկ Նահապետից։ Իսկ ո՞վ է Հայկ Նահապետը։ Նա է, ով մերժեց Բաբելոնի աշտարակաշինությունը` սատանայի ծրագիրը երկրի վրա եւ քաջաբար, իր 300 հարազատներով դուրս եկավ համաշխարհային կայսրության դեմ, որի գործակատարն էր Բելը։

Հայկը ոչ միայն մերժեց սատանայի ծրագիրը եւ մնաց հավատարիմ Աստծուն, այլեւ մարտնչեց Բելի դեմ ու հաղթեց, սպանեց նրան։ Այսինքն՝ Հայկը Աստծո մարտիկն ու Աստծո հավատարիմ զինվորն է եւ չարահաղթ է։ Նշանակում է մենք՝ հայերս, պետք է նմանվենք Հայկին` լինենք չարահաղթ։ Այս է մեր առաքելությունը…

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` այս մարդուն անհրաժեշտ է տեղափոխել Հայաստան և նշանակել Գարեգին Բ-ի փոխարեն։

  2. Իսկ լրագրող` Անուշ Մաթևոսյանին պետք է շնորհել Miss լրագրող 2016 տիտղոսին։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031