Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ձգձգվում վիրավոր տղաներին արտերկիր տեղափոխելու՝ կառավարության որոշումը

Մայիս 10,2016 23:01

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած 19 ամյա Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգիյանի ծնողներն  իրենց որդիներին արտերկիր տեղափոխելու համար դրամահավաք են կազմակերպել:

Դրսում բուժումը յուրաքանչյուրի համար կարող է արժենալ մոտ 100 հազար եվրո: Կառավարությունը վստահեցրել էր, որ քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողների՝ արտերկրում բուժումը պետությունը կհոգա: Մինչդեռ ծնողները հույսն իրենց վրա են դրել:

Հանրության մի մասի մոտ կասկած կա, որ կառավարությունը խուսափում է տղաների բուժման ծախսերը հոգալ:

Արդյոք կառավարությունը խուսափում է իր վրա վերցնել Գերմանիայում տղաների բուժումը, ինչո՞ւ է ձգձգվում նրանց արտերկիր տեղափոխելու՝ կառավարության որոշումը: Արդյոք վստահելի չէ՞ր օրերս Ֆրայբուրգի կլինիկայի գերմանացի բժիշկների տված այն գնահատականները, ըստ որոնց, հայ մասնագետներն արել են այն, ինչ իրենք կանեին Գերմանիայում:

Տղաների բուժման եւ արտերկիր տեղափոխելու ռիսկերի եւ հնարավորությունների, պետական ֆինանսավորման մասին «Առավոտը» զրուցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Նախարարի դիրքորոշումը՝ տղաներին Գերմանիա տեղափոխելու առնչությամբ, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031