Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա հարսանիք չի, էլի, էն որ տաշի՜ են ասում ու մատանին տանում՝ պարացնելով». Շարմազանովը՝ Արմենչիկի մասին

Մայիս 10,2016 22:50

«Դա տգեղ է, հակաքրիստոնեական է, հակահայկական է: Դա հարսանիք չի, էլի, էն որ տաշի՜ են ասում ու մատանին տանում՝ պարացնելով: Եթե մարդն օժանդակության կարիք ունի ու դու օժանդակում ես, քրիստոնեական դաստիարակությունն առհասարակ ասում է, որ դա պիտի անես աննկատ, որպեսզի դիմացինն իրեն վատ չզգա: Չեմ ուզում Արմենչիկին միայն բան անենք, որովհետեւ Արմենչիկը արտիստ է, այստեղ նույնիսկ խնդիրն Արմենչիկը չի:

Մենք չենք ուզում, որ Արմենչիկը դառնա թիրախ: Այ սենց վերցնում ենք մենք մի հատ թիրախ, ոնց որ Ռադիկ Մարտիրոսյանին ու տեսնում ենք կոմպյուտերով ոնց են մորթում: Պետք չի մարդուն այդպես անել, երեւույթն է տգեղ»,- ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում երգիչ, «Վաստակավոր արտիստի» կոչում ստացած Արմենչիկի տեսանյութի հետ կապված այսպիսի մեկնաբանություն արեց:

https://www.youtube.com/watch?v=N5kkRuNP19g

Նա քննադատեց առհասարակ զինվորներին ցուցադրաբար օգնություն տրամադրող ու հետն էլ «20 կամերա» բերողներին:

Շարմազանովի դիտարկումները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ճիշտն ասած չգիտեմ ով է Արմենչիկը, բայց մարդու նպատակը բարի է եղել: Այլ բան է , թե մարդը ինչպես է դա անում:Համ էլ չգիտի, որ Հայաստանում սխալվել չի կարելի, կդատեն, կքննադատեն շատ դաժան ու երկար, կնկարեն, ի ցույց կդնեն այնքան երկար ու համառորեն, մինչև բոլորը իրենց կարծիքները հայտնեն. հանգստանան… այ, այդ ժամանակ կփոշմանես, որ բարի գործ ես արել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031