Մայիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը որոշում է կայացրել Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով նշված պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ մայիսի 7-ին վերջինիս կողմից ներկայացված դիմումը:
Խորհրդի նույն որոշմամբ` Արդարադատության ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին