Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանն ու Հերբերտ Զալբերը կարեւորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերը

Մայիս 10,2016 21:20

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին  տեղեկատվություն է ներկայացրել  ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Կարեն Միրզոյանը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։

Կարեն Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատության բացակայությունը Բաքվի մոտ ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն և ճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար։

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար։

Կողմերը նշել են  իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերի կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031