Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալբերտ Ղազարյան. «Ուզում էի ադրբեջանցուն ավելի երկար ծեծել, բայց մրցավարը չթողեց»

Մայիս 10,2016 21:07

Մոսկվայում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարի շրջանակներում 56 վայրկյանում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով հաղթելուց հետո 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանն ու մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն այսօր վերադարձան Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ը դիմավորեց նրանց:

«Մենք բոլորս ապացուցեցինք, որ հայն ուժեղ է, որ ադրբեջանցին այնքան չկա, որ հաղթի հային: Գիտեի, որ մրցակիցս ադրբեջանցի է լինելու եւ նրանից այդպիսի պահվածքի (մարտից առաջ նրա հայտարարությունը, թե հինգ րոպե հետո Ալբերտն այլեւս բան չի ունենա անելու եւ կարող է տուն գնալ: Ա. Հ.) սպասում էի: Մարզչիս՝ Հայկ Ղուկասյանի, եւ մեր թիմի հետ շատ լավ ուսումնասիրել էինք նրա ուժեղ եւ թույլ կողմերը, կազմել մարտավարության տարբեր սցենարներ: Եվ արեցինք՝ ինչ անհրաժեշտ էր: Դուք դա տեսաք: Ուզում էի նրան ավելի երկար ծեծել, բայց մրցավարը չթողեց», – ասաց Ալբերտը:

Մեկնաբանելով մարտից հետո արված ժեստը, որը համացանցում շատ մեծ արձագանք գտավ, Ալբերտ Ղազարյանն ասաց. «Կարելի է ասել՝ կորիր գրողի ծոցը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031