Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության անդամները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց Արարատի մարզ այցելության նպատակն է զորակցություն հայտնել և նյութական աջակցություն ցուցաբերել Արարատի մարզից ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները այդ ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների ճշգրտումից հետո մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ միասին այցելել են զոհված 9 զինծառայողների ընտանիքներ:
Արարատի մարզպետարան