Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև համագործակցության հարցերին։
ՀՀ ԱԳՆ