Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ընտրվելու է էլեկտրոնային համակարգը, որը կկիրառվի հայաստանյան ընտրություններում

Մայիս 10,2016 19:50

«Դրական տեղաշարժ կարող ենք արձանագրել միայն մենք `ՀՀ քաղաքացիներս: Բայց բնական է, որ այդ պայքարում մենք կարող ենք օգտագործել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԽԽՎ-ի օգնությունը»,- խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ տեղաշարժեր է սպասում ԵԽԽՎ պատվիրակության այցից:

Տեղեկացնենք, որ վաղը Հայաստան է ժամանում ԵԽԽՎ պատվիրակությունը, հանդիպումների եւ քննարկումների առաջ կան ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն է լինելու:

Լեւոն Զուրաբյանն ասում է, որ իրենք իրենց առաջարկներով, հետեւողական պայքար են տանում Հայաստանում կոռուպցիայի, ընտրակեղծարարության դեմ, փորձում են ճնշումներ բանեցնել իշխանությունների վրա: Այս ամենում միջազգային կազմակերպությունների օգնությունն այն է, որ իրենք տեղեկացված են լինում գործընթացներից եւ արդեն իրենք են փորձում նպաստ բերել: «Ես կարծում եմ, որ զուգահեռելով ներքին եւ հանրային ճնշումները միջազգային համապատասխան կազմակերպությունների ճնշումների հետ, ինչ-որ արդյունքի հնարավոր է հասնել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, միջազգային հանրությունը ցանկանում է, որ ԸՕ-ի նախագծի շուրջ կոնսենսուս կայանա: Այսինքն, այն ընդունվի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ: «4+4+4» ձեւաչափն էլ, ըստ նրա, հենց դրան էր միտված: «Այսօր տեղի է ունենալու ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից այն էլեկտրոնային համակարգի ընտրությունը, որը մշակել են ՄԱԿ-ի մասնագետները: Այդ հանձնաժողովում ներկայացված են կառավարությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը: Տարբերակներ երեքն են: Մենք կողմնակից ենք առաջին տարբերակին`տասը մատնահետքերով նախնական գրանցում, բոլոր քաղաքացիների համար, ինչը տեղի է ունեցել Ղրղզստանում եւ ապացուցել է իր հուսալիությունը`ընտրակեղծիքների կանխման տեսակետից»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ միջազգային հանրությունն էլ է ամեն կերպ ջանում, որ ԸՕ-ի շուրջ կոնսենսուս կայանա: Ըստ Լեւոն Զուրաբյանի, կոնսենսուս կլինի միայն այն ժամանակ, երբ «4+4+4»-ի 12 մասնակիցները կստորագրեն փաստաթուղթ:

Aravot.am-ի դիտարկմանը, որ իրնեք անընդհատ փորձում են գնդակը բերել «4+4+4»-ի դաշտ`գերակայելով այն, սակայն իշխանությունն անընդհատ ասում է, որ դա ձեւաչափերից մեկն է, ընդդիմադիր գործիչն ասաց՝ իշխանությունն այդպիսով ցանկանում է հնարքներ գործածել. «Առաջին ընթերցման այն 95 «կողմը» ուզում է ներկայացնել մի հրաշալի կոնսենսուս: Բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, թե այդ 95 ձայնն իրականում ինչ է: Շատ լավ գիտենք, որ բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, որեւէ լուրջ դերակատար Հայաստանում չի համաձայնել այդ նախագծին»:

Լրագրողներից մեկի հարցին`ԲՀԿ-ին լուրջ դերակատար չի՞ համարում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իրենք ասում են, որ որոշում չունեն, որ հավանություն են տալիս ԸՕ-ին: Գուցե ես սխա՞լ եմ հասկացել իրենց»:

Հիշեցնենք, ԲՀԿ-ն քվեարկության հարցում միասնական դիրքորոշում չցուցաբերեց, քվեարկությունը թողեց ազատ եւ խմբակցության պատգամավորների մեծամասնությունը «կողմ» քվեարկեց նախագծին:

«4+4+4»-ը ըստ Լեւոն Զուրաբյանի, պատրաստ է զիջումների գնալ իր հինգ պահանջներում, եթե ընտրությունների վերահսկման առումով ժողովրդի մոտ վստահություն ներշնչող մեխանիզմների երաշխիքներ ստանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031