Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է ոստիկանությունը

Մայիս 10,2016 19:17

«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.05.2016 թ. «Ոստիկանությունը ոսկեզօծ ծրարներով է պատվիրում ծանուցումներ» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող վարչարարության գլխավոր խնդիրներից է վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով վարչական ակտերը հասցեատերերին առաքելու նպատակով ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ միջև յուրաքանչյուր տարի կնքվում է փոստային կապի, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի և օժանդակ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Համաձայն 14.01.2016 թ. կնքված CPS-11-01-16 պայմանագրի՝ մեկ առաքանու սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 350 դրամ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մեկ պատվիրված և հետադարձ ծանուցմամբ առաքանու գինը (առանց օժանդակ ծառայությունների, մինչև 20 գրամ) կազմում է ոչ թե 120 դրամ, ինչպես ներկայացվել է հրապարակման մեջ, այլ 280 դրամ՝ համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 20.01.2002 թ. թիվ-10 հրամանով հաստատված միջազգային փոստային կապի և ՀՀ տարածքում փոստային կապի ծառայությունների սակագների:

Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացում «Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է նաև մի շարք օժանդակ ծառայություններ, որոնց ցանկը ներկայացվել է ոստիկանության կողմից: Օրինակ՝

-առաքման նյութերի ընդունման, ինչպես նաև առաքանիների հանձնման իրականացումը Ճանապարհային ոստիկանության հասցեում,

– ծրարի տրամադրում,

– առաքանիների ավտոմատացված ծալում, ավտոմատացված ծրագրավորում C65 ձևաչափով,

– թղթի ներդրում ծրարների մեջ, դրանց կնքում,

– CN7 հետադարձ ծանուցման թերթիկի վրա առաքանու վերադարձի պատճառի տրամադրում,

– ստեղծված հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով առաքանիների ստացման կամ չստացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլն:

Նշվածից ակնհայտ է, որ հոդվածագրի պատկերացումներն առաքանիների սակագների ձևավորման վերաբերյալ թյուր են և հեռու մասնագիտական լինելուց: Միաժամանակ խորհուրդ է տրվում հոդվածագրին «Հայփոստ» ՓԲ ընկերության առաքման ծառայությունների գներին ծանոթանալ պաշտոնական աղբյուրից՝ www.haypost.am կայքէջից:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031