Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղ ու հացով» թիմը ֆինանսական օգնության կարիք ունի

Մայիս 10,2016 18:01

Ստեփանակերտի Ուրախների և հնարամիտների ակումբի «Աղ ու հացով» թիմին 3000 դոլար է անհրաժեշտ՝ Կրասնոդարում կայանալիք քառորդ եզրափակչին մասնակցելու համար:

Թիմը մեկ ամիս ժամանակ ունի ֆինանսական խնդիրները լուծելու և մասնակցության հայտը հաստատելու համար: Մրցույթի քառորդ եզրափակիչ փուլի անցկացման օրը դեռևս հստակ չէ. այն կկայանա հունիսի 6-ին կամ 7-ին:

Թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2014 թվականի վերջերին ստեղծված թիմը մինչ օրս այս կամ այն չափի ֆինանսական աջակցություն ստացել է, սակայն հիմնական հովանավոր երբեք չի ունեցել. «Թիմը շատ ժամանակ է ծախսում ֆինանսների հայթայթման վրա, ստեղծագործական աշխատանքի համար քիչ ժամանակ է մնում: Եղել են դեպքեր, երբ պարտքով գումար ենք վերցրել ու մեքենայով մեկնել Ռուսաստան՝ խաղերին մասնակցելու»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց թիմի ղեկավարը:

Նկատենք, որ «Աղ ու հացով» թիմի անդամներից յոթն են խաղում բեմում, իսկ մյուս երեքն օգնում են կազմակերպչական հարցերում: Բեմում խաղացողներից հինգը Ստեփանակերտից են, երկուսը՝ Երևանից:

Թիմի անդամ Վահե Խաչատրյանի խոսքով՝ Երևանի խաղացողների հետ աշխատում են տեսակապի միջոցով, ինչը բարդացնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպումը. «Եթե մյուս թիմերն առնվազն մեկ շաբաթ առաջ են սկսում փորձերը, ապա մենք ֆինանսական դժվարությունների պատճառով հազիվ հասցնում ենք մեկ օր առաջ նախապատրաստվել, որովհետև հիմնականում ավտոբուսներով ենք գնում Ռուսաստան: 48 ժամ երթևեկելուց մի քանի ժամ հետո բեմ ենք դուրս գալիս»,- նշեց Վ. Խաչատրյանը

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ «ՆՏ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031