Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայի վարչապետի թեկնածուն խաղամոլ է եւ նավահանգիստներ ունի». Հակոբ Չաքրյան

Մայիս 10,2016 17:51

«Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մոտալուտ հրաժարականի ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձեռնտու է, որպեսզի նոր վարչապետը լինի իր կամակատարը»,-ասում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Մայիսի 10-ին «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով Թուրքիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների մասին, նա նշեց, որ շրջանառվում է Տրանսպորտի նախարարի` Բինալի Յըլդըրըմի որդու անունը: Սակայն լրատվամիջոցները հրապարակել էին լուսանկար, որում պաշտոնյանի որդին թղթախաղով է զբաղված. «Թերթերը գրեցին, որ նա 150 միլիարդ դոլարի ունեցվածքի տեր է եւ 34 նավ ունի, նաեւ նավահանգիստներ` Մայամիում, Պանամայում, Էկվադորում: Այսքանից հետո չեմ կարծում, որ նրան վարչապետ նշանակեն»,-նկատեց Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով` մյուս թեկնածուն Բերաթ Ալբայրաքն է` Էրդողանի ավագ դստեր ամուսինը, որը նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն է. «Կարծում եմ` Էրդողանի համար ձեռնտու կլինի նրան նշանակել վարչապետ, հետո ազատելու դեպքում խնդիրներ չի ունենա»:

Չաքրյանի դիտարկմամբ` Թուրքիայի նոր վարչապետի նշանակումով հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր չեն լինի. «Նախեւառաջ, Թուրքիան պետք է հրաժարվի Ադրբեջանի դիրքերը ամրապնդելուց, նաեւ Հարավային Կովկասն իր ազդեցության տակ վերցնելու եւ Մեղրին Ադրբեջանին «կցելու» նկրտումներից»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031