Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ մեր փետը պետք է վերցնենք ու ընկնենք Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից». Շարմազանով (Տեսանյութ)

Մայիս 10,2016 17:17

Այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերվում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ մեր պետությունը քոսոտ բնորոշելուն ու այն տարակուսանքին, որ մեր գլխին կտան, չենք կարող զենք արտադրել: Նա պատասխանեց. «Ես խնդրում եմ մի քիչ ավելի հանդուրժող լինենք: Քառօրյա պատերազմից հետո մի փոքր ավելի զգացմունքային ենք, բերեք ավելի հանդուրժող, ներողամիտ լինենք: Որեւէ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք: Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանը իր ողջ կյանքը ներդրել է հայկական գիտության զարգացման համար, սա պետք է հարգել:

Թող քար նետի առաջինը նա, ով մեղավոր չի, բոլորս էլ մեղավոր ենք, կարող ենք բոլորս էլ սխալներ անենք: Պետք չի դատափետել: Եթե խնդիր կա, չասեք Շարմազանովը բոլորի փոխարեն ներողություն է խնդրում…

Ես չեմ կարծում, որ մեր փետը պետք է վերցնենք ու ընկնենք հարգարժան ակադեմիկոսի հետեւից: Չի կարելի, պետք է հանդուրժող լինենք: Ես համոզված եմ, որ դա միգուցե նյարդային, էմոցիոնալ գնահատական է եղել: Ռադիկ Մարտիրոսյանին ես էությամբ ճանաչում եմ, մեծ գործ է արել հայկական պետականության համար, թե առհասարակ հայոց գիտության զարգացման համար: Որպես կրտսեր սերունդ, որպես կրտսեր քույրեր, խնդրում եմ, մի քիչ ավելի հանդուրժող եղեք»:

Մեր հարցին՝ Ռադիկ Մարտիրոսյանը կարծես ԽՍՀՄ կազմից դուրս չի եկել, այդ կարգի կադրերին չպե՞տք է փոխել՝ Էդուարդ Շարմազանովը չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031