Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր կոռուպցիոն սկանդալների մեջ են՝ պետք է պատժվեն». Շարմազանովը՝ Պանամայի օֆշորի մասին

Մայիս 10,2016 17:06

«Մենք մի բան պետք է հասկանանք՝ կա անմեղության կանխավարկած: Քանի դեռ չի հաստատվել դատական գործերով մարդու մեղավորությունը, այդ մարդն անմեղ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պանամայի օֆշորային ընկերությունների ցանկում ընդգրկված ՀՀ պաշտոնյաների մասին հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց հասարակությանը, լրագրողներին, որ հարգեն իրավաբանության դոկտրինը՝ անմեղության կանխավարկածը. «Բոլոր նրանք, ովքեր խախտել են օրենքը եւ կոռուպցիոն սկանդալների մեջ են, եթե որեւէ մեկին դատարանը կորոշի, որ մեղավոր է՝անկախ նրանից ԱՄՆ քաղաքացի է, թե ՀՀ-ի, պետք է պատժվի: Փաստեր են պետք: Մեր երկրում դատավորների կարիք չկա, բոլորս դատավոր ենք: Առհասարակ եթե կան փաստեր, պետք է ուսումնասիրվեն, իսկ գիտնականը ինչ է արել, ոնց է արել, ես ամեն ինչի պատասխան տվողը չեմ: Ձեր խոնարհ ծառան իրավաբան չի, որ գնահատական տա: Ովքեր կպարզվի, որ կասկածելի գործարքների մեջ է, հանցագործություն է կատարել, անկախ նրանից, դա ես եմ, թե դու՝ պետք է պատժվի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031